Արշավը սկսվում է Դիլիջանի ծայրամասից, որտեղ քաղաքն աստիճանաբար ձուլվում է անտառին։ Թեև Դիլիջանն արդեն իսկ շրջապատված է անտառներով, իրական վայրի բնությունը զգացվում է միայն այն ժամանակ, երբ հետևում ես թողնում վերջին տները։ Արահետը բացվում է դեպի անտառային կածաններ ու փափուկ մարգագետիններ, և հենց առաջին քայլերից հասկանում ես՝ սա պարզապես զբոսանք չէ, սա իսկական ճամփորդություն է։
Այս արահետը միակողմանի է, այսինքն՝ մենք նույն ճանապարհով հետ չենք վերադառնալու։ Ճանապարհի ամեն մի հատված նոր է, ինչը քեզ հրավիրում է լինել ներկայում ու իսկապես նկատել այն ամենը, ինչ շրջապատում է քեզ։ Այստեղ կյանքը եռում է՝ վայրի ծաղիկներ, թռչուններ, սնկեր և երբեմն՝ կենդանիների հետքեր։ Եթե բախտներս բերի, գուցե տեսնենք արջերի անցած ճանապարհի նշանները՝ հիշեցում այն մասին, որ այս անտառը պատկանում է նաև նրանց:
Այստեղի ծառերն առանձնահատուկ են՝ բարձրահասակ, վիթխարի ու յուրօրինակ բնավորությամբ։ Ոմանք թվում են հնամենի, ասես անտառի իմաստուն պահապանները լինեն՝ լուռ հսկող ու պաշտպանող։ Դուք պարզապես նրանց կողքով չես անցնում, այլ զգում ես նրանց ներկայությունը։
Ճանապարհին մենք կանցնենք փոքրիկ գետակներով, կլսենք անտառի միջով հոսող ջրի ձայնը և կսկսենք աստիճանաբար իջնել։ Բնապատկերը մեղմորեն փոխվում է՝ մեզ ուղեկցելով դեպի անտառի սրտում թաքնված Պարզ լիճը։ Թեև այն ամայի ու վայրի լիճ չէ, այնուամենայնիվ, պահպանում է իր խաղաղ մթնոլորտը։
Սա հրաշալի վայր է նստելու, շունչ քաշելու և քայլարշավից հետո անտառն այլ կերպ զգալու համար:
Արշավից հետո մեզ սպասվում է տեղական փորձառություն․ կհյուրընկալվենք մի տեղացու, կկիսվենք տպավորություններով և ավելի խորը կհաղորդակցվենք այս տարածաշրջանի մշակույթին ու ավանդույթներին։ Սա հնարավորություն է ոչ միայն տեսնելու վայրը, այլև զգալու, թե ինչպես են ապրում մարդիկ այստեղ։

























Միացիր մեր խմբին և տես Հայաստանն այլ տեսանկյունից: Կարող ենք կազմակերպել նաև անհատական տուրեր՝ ձեր նախընտրած ամսաթվերով։