Bnamard

Բացահայտի՛ր ավելին

«Բնամարդի» մասին

Բացահայտի՛ր «Բնամարդի» պատմությունը, որտեղ յուրաքանչյուր արահետ պատմություն է պատմում,  իսկ յուրաքանչյուր գագաթ նոր տեսանկյուն է տալիս։

Մեր պատմությունը

«Բնամարդը» ծնվել է բնության, մարդկանց և տեղանքի հետ ունեցած խորը կապից:

Մեր գործունեությունը ներառում է ուղեկցվող քայլարշավներ, քայլք բնության գրկում, աշխատարաններ և համայնքահեն փորձառություններ Հայաստանի տարբեր մարզերում: Մենք աշխատում ենք փոքր խմբերի հետ, որպեսզի յուրաքանչյուր ճամփորդություն լինի անհատական և բնության հանդեպ հոգատար:

Ճանապարհին մենք կիսվում ենք տեղական բույսերի, լանդշաֆտների, վայրի բնության և ավանդույթների մասին գիտելիքով՝  ոչ թե գրքերից, այլ անձնական փորձից և բնության մեջ անցկացրած տարիներից: Մեր փորձառությունները ստեղծված են օգնելու քեզ կապվել և իրապես զգալ այն վայրը, որտեղ գտնվում ես: Մենք առաջարկում ենք տարբեր քայլարշավային երթուղիներ և սիրով պատրաստ ենք հարմարեցնել դրանք ձեր հետաքրքրություններին, փորձին և արկածախնդրության մակարդակին։

Մենք համագործակցում ենք տեղացիների, հյուրընկալների և արհեստավորների հետ՝ աջակցելով տեղական տնտեսությանը և սովորելով անմիջապես այն մարդկանցից, ովքեր այս վայրերի մի մասն են: Տնական սնունդը, տեղական պատմությունները, ջերմ հյուրընկալությունը և գյուղական կյանքը դառնում են ճամփորդության բնական մասը:

Ani Khachatryan, founder of Bnamard

Հիմնադիրը

Ծանոթացի՛ր ուղեկցորդի հետ

Ես Անին եմ՝ «Բնամարդի» հիմնադիրն ու ուղեկցորդը:

Ես քայլարշավային ուղեկցորդ եմ, բնապահպան ակտիվիստ և արվեստի մարդ: Ավելի քան 20 տարի ես ուսումնասիրում եմ Հայաստանի բնությունը: Բնությունը միշտ եղել է իմ հենարանը՝ տեղ, որտեղ ես սովորում եմ, ապաքինվում և լիցքավորվում։ 

Ժամանակի ընթացքում ես խորը կապ ձևավորեցի Հայաստանի բնաշխարհի հետ՝ նրա բույսերի, վայրի բնության, գյուղերի ու պատմությունների հետ։  Այս կապը բնականորեն վերածվեց ուղեկցորդության։  Այսօր ես աշխատում եմ աշխարհի տարբեր երկրներից եկող մարդկանց հետ և ընդունում եմ բոլոր մակարդակների զբոսաշրջիկների՝ սկսնակներից մինչև փորձառու արկածախնդիրներ։ 

Ես անցել եմ մի շարք մասնագիտական դասընթացներ, այդ թվում՝ առաջին օգնության, կենսաբազմազանության դասընթացներ՝ կենտրոնացած Հայաստանի թռչունների և բույսերի վրա, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Զբոսավարների Ասոցիացիայի»  եռամսյա ինտենսիվ ծրագիր (ընդգրկելով մշակույթ և պատմություն), ինչպես նաև «Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիայի»  մի շարք դասընթացներ:

Մեր արժեքները

Կարծիքներ