Այս արշավը սկսվում է Գոշ գյուղից և մեզ տանում անտառի խորքերը՝ դեպի թաքնված Գոշ լիճը։ Թե՛ գյուղը, թե՛ լիճը կրում են Մխիթար Գոշի անունը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն հասարակական գործիչներից էր, մտածող, գրող, հոգևորական՝ հայտնի իր «Դատաստանագրքով»։
Մենք սկսում ենք քայլել գյուղի միջով՝ կամաց-կամաց հետևում թողնելով տներն ու մտնելով անտառ։ Այս անցումը շատ մեղմ է. քայլ առ քայլ մարդկային աշխարհը հեռանում է, և անտառը տիրում է ամենուր։ Արահետն ամբողջությամբ անցնում է ծառերի միջով՝ միաժամանակ հանդարտ ու կենդանի։ Այն քեզ տարածություն է տալիս՝ շնչելու, դիտելու, զգալու համար։
Այստեղ դու պարզապես չես քայլում. դու սկսում ես նկատել։ Անտառը լի է ներկայությամբ։ Դու դա լսում ես ձայների մեջ, զգում ես օդում, տեսնում ես փոքրիկ հետքերում՝ գետնին, ծառերին և ձեր շուրջը եղած յուրաքանչյուր շարժման մեջ։ Ամեն քայլն ավելի է կապում քեզ բնության հետ։
Լիճը հեշտությամբ չի բացահայտվում։ Քայլում ես ու քայլում, իսկ այն մնում է թաքնված, մինչև որ հանկարծ հայտնվում է ձեր առջև։ Մի փոքրիկ, խաղաղ լիճ՝ շրջապատված անտառով, ասես այնտեղ ամբողջ ընթացքում սպասել է հենց ձեզ։
Այս արշավն իր ուրույն գեղեցկությունն ունի յուրաքանչյուր եղանակին։ Գարնանն ու ամռանն այն կանաչ է և լի կյանքով, աշնանը դառնում է տաք ու գունեղ, իսկ ձմռանը ներկայանում է միանգամայն այլ կերպարանքով։ Քայլել լուռ, ձյունապատ անտառով և հասնել սառցակալած լճին՝ ասես մեկ այլ աշխարհ մուտք գործելիս լինես։
Վերադարձի ճանապարհին, երբ մոտենում ենք գյուղին, տեսարան է բացվում դեպի Գոշավանք։ Այս վանական համալիրը 12-13-րդ դարերում եղել է Հայաստանի կարևորագույն կրթական կենտրոններից մեկը: Այն նույնպես կապված է Մխիթար Գոշի հետ, որը մասնակցել է դրա հիմնադրմանը։
Արշավից հետո մենք կշարունակենք մեր փորձառությունը տեղացիների հետ՝ կիսելով սնունդը, պատմություններն ու առօրյա կյանքի մի մասնիկը՝ ավելի մոտիկից ճանաչելով այս վայրի մշակույթն ու ավանդույթները։



















Միացիր մեր խմբին և տես Հայաստանն այլ տեսանկյունից: Կարող ենք կազմակերպել նաև անհատական տուրեր՝ ձեր նախընտրած ամսաթվերով։