Bnamard

Դիլիջանից Պարզ լիճ
June 27, 2026 09:00
Until June 27, 2026

Դիլիջանից Պարզ լիճ

Այս անգամ գնում ենք Տավուշի մարզ։ Քայլքը սկսելու ենք Դիլիջան քաղաքի ծայրամասից ու ավարտելու ենք Պարզ լճի մոտ։

Դիլիջանից Պարզ լիճ

Այս անտառային արահետը միակողմանի է, այսինքն՝ մենք նույն ճանապարհով հետ չենք վերադառնալու։

Այստեղի ծառերն առանձնահատուկ են՝ բարձրահասակ, վիթխարի ու յուրօրինակ բնավորությամբ։ Այստեղ կյանքը եռում է՝ վայրի ծաղիկներ, թռչուններ, սնկեր և երբեմն՝ կենդանիների հետքեր։

«Բնամարդ»-ի արշավները փոքր խմբերով են, ինչը հնարավորություն է տալիս ունենալու ավելի անհատական փորձառություն, ոչ միայն քայլելու գեղեցիկ արահետներով, այլև ավելի մոտից ճանաչելու բնությունը, ծանոթանալ տեղի կենսաբազմազանությանն ու լսել այս վայրերի պատմությունները։

Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 440 մ

Հանդիպման վայրը` Սախարովի հրապարակ
Հանդիպման ժամը` 09։00
Մասնակցության արժեքը` 13 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն

Մասնակիցները պետք է ունենան՝

 

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ հագուստ (ոչ ջինս կամ կարճ տաբատ)
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • անձրևապաշտպան բաճկոն
  • անձնական դեղատուփ
  • արևապաշտպան պարագաներ (գլխարկ, արևապաշտպան քսուք, արևային ակնոց)
  • արևային ակնոց
  • ջուր
  • մեկ օրվա սնունդ
  • արշավային փայտեր (եթե օգտագործում եք)

Խիստ ցանկալի է խուսափել մեկանգամյա օգտագործման պարագաներից։

Գրանցվելու համար անցեք այս հղումով և լրացրեք հայտը, մենք կապ կհաստատենք ձեզ հետ։

Եթե առաջին անգամ եք մասնակցում, խնդրում ենք նախապես ծանոթանալ պայմաններին։ Արշավի օրը անհրաժեշտ կլինի ստորագրել համաձայնության ձևաթուղթը։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00-ը: Դրանից հետո հրաժարվելու դեպքում գումարը  վերադարձի ենթակա չէ։

Խնդրում ենք չուշանալ և հանդիպման վայրում լինել առնվազն 10 րոպե շուտ։

Ուշանալու դեպքում խումբը կշարժվի ըստ նախատեսված ժամի, և եթե բաց թողնեք արշավը, մասնակցության գումարը ենթակա չէ վերադարձի։

Հարցերի դեպքում կարող եք զանգել 093 402849 հեռախոսահամարով։

Կարող եք նաև գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան էջին։