Bnamard

Երանոս

Բարդություն

Տեվողություն

Հեռավորություն

Բարձրություն

Տեղանք

Մարզ

Ընդհանուր նկարագիր

Դեպի Երանոս լեռ այս արշավը սկսվում է Գառնի գյուղից՝ Կոտայքի և Արարատի մարզերի սահմանագծին։ Թեև գագաթի բարձրությունը ընդամենը 1824 մ է, արշավն ինքնին երկար է և դիմացկունություն է  պահանջում։ Մոտ 20 կմ երկարությամբ և 710 մ հարաբերական բարձրությամբ այս երթուղին վերածվում է ամբողջ օրվա արկածի՝ լեռնային ընդարձակ  բնապատկերների միջով։

Արահետն անցնում է չոր լեռնաշղթաներով ու գունագեղ բլուրներով։ Այս տարածքն ունի շատ յուրահատուկ լանդշաֆտ. լեռները շերտավորված են կարմիրի, դեղինի ու մոխրագույնի տարբեր երանգներով՝ գեղեցիկ համադրություն ստեղծելով երկնքի և լայնարձակ տեղանքի հետ։ Գարնանը լանջերը ծածկվում են վայրի ծաղիկներով՝ բնապատկերին էլ ավելի շատ գույներ հաղորդելով։

Բարձրություն հավաքելուն զուգընթաց՝ տեսարաններն աստիճանաբար բացվում են։ Գագաթից երևում է ներքևում փռված Ազատի ջրամբարը և հորիզոնից այն կողմ ձգվող շրջակա լեռները։

Քանի որ ամռանն այս տարածքում չափազանց շոգ է լինում, իսկ ստվեր գրեթե չկա, մենք այս արշավը կազմակերպում ենք հիմնականում գարնանը և աշնանը, երբ եղանակը շատ ավելի հաճելի է երկար քայլարշավի համար։

Արշավից հետո մենք կայցելենք գյուղի ընտանիքներից մեկին և միասին ժամանակ կանցկացնենք՝ մի փոքր վայելելու գյուղական կյանքն ու տեղական հյուրասիրությունը: Սա լեռներում անցկացրած օրն ամփոփելու հրաշալի միջոց է։

  • Երկարությունը՝ 20 կմ
  • Հարաբերական բարձրությունը` 710 մ
  • Առավելագույն բարձրությունը՝ 1824 մ

Ի՞նչ է ներառված

  • Փորձառու քայլարշավային ուղեկցորդ
  • Անվտանգության խորհուրդներ
  • Երթուղու պլանավորում և նավիգացիա
  • Տրանսպորտային փոխադրում (երկկողմանի)
  • Ծանոթություն տեղանքին
  • Շփում տեղացիների հետ

Պատրաստ ե՞ս արկածների

Միացիր մեր խմբին և տես Հայաստանն այլ տեսանկյունից: Կարող ենք կազմակերպել նաև անհատական տուրեր՝ ձեր նախընտրած ամսաթվերով։

Read About the Area