Bnamard

Բեզոարյան այծերի արահետ

Բարդություն

Տեվողություն

Հեռավորություն

Բարձրություն

Տեղանք

Ընդհանուր նկարագիր

Այս արշավը մեզ տանում է դեպի Վայոց Ձորի մարզի ժայռոտ ու գունագեղ բնապատկերները: Ոլորապտույտ արահետն անցնում է կարմիր ժայռերի ու չոր լեռնալանջերի միջով՝ Գնիշիկի խորը ձորի վերևում, որտեղից ճանապարհին բացվում են լայնարձակ տեսարաններ։ Տեղանքն այստեղ վայրի է ու հզոր՝ կերտված քամու, արևի և ժամանակի կողմից։

Արշավի ամենատպավորիչ կետերից մեկը Նորավանքին նայող դիտակետն է։ Վերևից երևում է հսկայական կարմիր ժայռերի արանքում հանդարտորեն բազմած վանական համալիրը: Այս տեսանկյունից տեսնելով Նորավանքը` այն միանգամայն նոր կողմից կբացահայտեք:

Թեև տեղանքը կարող է չոր ու քարքարոտ թվալ, այն լի է կյանքով։ Այս ժայռոտ լանջերը կացարանն են բազմաթիվ բույսերի ու կենդանիների, որոնք հարմարվել են այս միջավայրին։ Եթե բախտներս բերի և ուշադիր լինենք, գուցե նույնիսկ նկատենք ժայռերով շարժվող հայկական լեռների ամենախորհրդանշական կենդանիներից մեկին` վայրի բեզոարյան այծերին։

Արշավից հետո մենք կայցելենք մոտակա գյուղերից մեկը և կանգառ կունենանք՝ միասին ժամանակ անցկացնելու և տեղի կյանքից մի պատառիկ զգալու համար։ Կախված օրվա հանգամանքներից՝ հնարավոր են այս կանգառի տարբեր ձևաչափեր, բայց սա միանշանակ հրաշալի առիթ է ընթացքը դանդաղեցնելու, տեղանքի հետ կապվելու և գյուղական մթնոլորտը վայելելու համար։

Արշավը համեմատաբար կարճ է, բայց առաջարկում է գեղատեսիլ կիրճի և վայրի կենդանիների տպավորիչ տեսարանների և իսկական տեղական փորձառության տպավորիչ համադրություն։

  • Երկարությունը՝ 6.8 կմ
  • Հարաբերական բարձրությունը` 320 մ
  • Առավելագույն բարձրությունը՝ 1830 մ

Ի՞նչ է ներառված

  • Փորձառու քայլարշավային ուղեկցորդ
  • Անվտանգության խորհուրդներ
  • Երթուղու պլանավորում և նավիգացիա
  • Տրանսպորտային փոխադրում (երկկողմանի)
  • Ծանոթություն տեղանքին
  • Շփում տեղացիների հետ

Պատրաստ ե՞ս արկածների

Միացիր մեր խմբին և տես Հայաստանն այլ տեսանկյունից: Կարող ենք կազմակերպել նաև անհատական տուրեր՝ ձեր նախընտրած ամսաթվերով։

Read About the Area