Մենք սկսում ենք ճանապարհը Գեղարդ գյուղից՝ ամենագնացներով շարժվելով դեպի Գեղամա լեռների բարձր հրաբխային բարձրավանդակը, մինչև հասնում ենք քայլարշավի մեկնարկային կետին՝ Պայտասար լեռան ստորոտին։ Ճանապարհին անցնում ենք հնագույն ժայռապատկերների կողքով, որոնք թողել են հազարավոր տարիներ առաջ այս լեռներում բնակված մարդիկ։
Քայլարշավը սկսվում է ընդարձակ հրաբխային դաշտերով։ Այստեղի բնապատկերը բաց և վայրի է՝ ձևավորված հին հրաբխային գործունեության արդյունքում․ կարմրավուն ավազային լանջեր, մուգ ժայռեր և շուրջբոլորը անվերջ լեռնային տեսարաններ։ Բնապատկերը ամբողջ ճանապարհին գրեթե չի փոխվում՝ ստեղծելով զգացողություն, կարծես քայլում ես հսկայական բարձրալեռնային բարձրավանդակով՝ շրջապատված Գեղամա լեռնաշղթայի լեռնագագաթներով։ Վաղ ամռանը բարձրադիր լանջերին դեռ ձյան շերտեր կան:
Մինչ շարունակում ենք կայուն վերելքը, Աժդահակի գագաթն աստիճանաբար մոտենում է։ Լեռան գագաթից տեսարանները բացվում են տարածվում են ավելի հեռու, և պարզ եղանակին կարելի է տեսնել հեռվում փայլող Սևանա լիճը։
Գագաթին հասնելուց և կարճ դադարից հետո մի փոքր իջնում ենք լեռան խառնարանը, որտեղ գտնվում է բնական խառնարանային լիճը։ Լիճը հրաբխային խորության ներսում է՝ օղակված շրջակա լանջերով։ Ջուրը շատ սառն է, բայց շատ թարմացնող, եթե որոշեք լողալ։
Քայլարշավը միջին բարդության է՝ հրաբխային տեղանքով և շարունակական վերելքով։ Հնագույն ժայռապատկերների, բարձր հրաբխային բնապատկերների, խառնարանային լճի և գագաթից բացվող տեսարանների համադրությունը այս քայլարշավը դարձնում է Գեղամա լեռներում ամենայուրահատուկ փորձառություններից մեկը։
Արշավից հետո այցելում ենք մոտակա գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է տեղացի ընտանիքներից մեկը՝ թեյի կամ տնական սննդի շուրջ։ Լավ հնարավորություն է վերադարձից առաջ հանգստանալու, զրուցելու և մի փոքր զգալու գյուղական կյանքի մթնոլորտը։








































Միացիր մեր խմբին և տես Հայաստանն այլ տեսանկյունից: Կարող ենք կազմակերպել նաև անհատական տուրեր՝ ձեր նախընտրած ամսաթվերով։