Այս արշավը մեզ տանում է դեպի Հայաստանի հարավի ամենահզոր ու խորհրդանշական լեռներից մեկի՝ Խուստուփի գագաթը։ Իր 3201 մետր բարձրությամբ Խուստուփը վեր է խոյանում Կապանի շրջակա անտառների ու հովիտների վրա` առաջացնելով տարածաշրջանի ամենատպավորիչ ու զարմանահրաշ բնապատկերները։ Մեր ճամփորդությունը կսկսվի է Կապանից։ Քաղաքից մենք ամենագնաց մեքենաներով կանցնենք մոտ 12 կմ հողային (off-road) ճանապարհով՝ հասնելու Խուստուփի լանջերին գտնվող մեր ճամբար: Այստեղ մենք կտեղադրենք վրանները և երեկոն կանցկացնենք լեռների խաղաղ մթնոլորտում։ Տեղանքը շրջապատված է ալպիական մարգագետիններով, թարմ լեռնային օդով և լայնարձակ տեսարաններով։ Գիշերն այստեղ անցկացնելը մեզ թույլ է տալիս հանգիստ զգալ լեռը և պատրաստվել վերելքին։
Վաղ առավոտյան կսկսենք մեր վերելքը դեպի գագաթ։ Արահետը կայուն բարձրանում է կանաչ ալպիական դաշտերի և ժայռոտ լեռնային տեղանքի միջով։ Բարձրություն հավաքելուն զուգընթաց՝ բնապատկերն էլ ավելի է ընդարձակվում՝ բացահայտելով Սյունիքի խորը հովիտներն ու լեռնաշղթաները։ Լեռան ավելի բարձր հատվածներում տեղանքը դառնում է ավելի ժայռոտ ու վայրի, իսկ վերջին հատվածը որոշակի ջանքեր է պահանջում, բայց, գագաթին հասնելով, հասկանում ես, որ արժեր այսքան ջանք գործարդրել։ Վերևից մենք վայելում ենք Հայաստանի հարավի լեռների ընդարձակ տեսարանները: Սա մի վայր է, որտեղ դու իսկապես զգում ես բնության մասշտաբն ու հզորությունը։
Գագաթին որոշ ժամանակ անցկացնելուց և հանգստանալուց հետո մենք կսկսենք մեր վայրէջքը և գեղատեսիլ արահետով կվերադառնանք ետ դեպի ճամբար։ Այս արշավը իսկական լեռնային փորձառություն է՝ դեպի հեռուն ձգվող լանդշաֆտներ, բարձրության հաղթահարում, գիշեր աստղերի տակ և վերելք դեպի Հայաստանի ամենատպավորիչ գագաթներից մեկը։









































Միացիր մեր խմբին և տես Հայաստանն այլ տեսանկյունից: Կարող ենք կազմակերպել նաև անհատական տուրեր՝ ձեր նախընտրած ամսաթվերով։