June 14, 2026
09:00
Until
June 14, 2026
Արշավ դեպի Ծաղկունյաց լիճ
Հունիսի 14-ին քայլում ենք դեպի Ծաղկունյաց լիճ։
https://bnamard.com/am/tour/ծաղկունյաց-լիճ/
https://bnamard.com/am/tour/ծաղկունյաց-լիճ/
Կոտայքում գտնվող այս բարձրադիր լճին հասնելու ճանապարհը սկսվում է Աղվերանից, անցնում է անտառային արահետներով եւ աստիճանաբար բարձրանում է դեպի լիճը։
Լճի մոտ հանգստանալուց ու տեսարանները վայելելուց հետո կվերադառնանք ուրիշ արահետով, որն անցնում է ավելի բարձրադիր գոտիներով։ Մեր առաջ կբացվեն գեղեցիկ համայնապատկերներ դեպի հովիտներն ու շրջակա լեռները, ինչը նույն տեղանքին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն է։
Արշավն ավարտելուց հետո կգնանք Քարաշամբ գյուղ, որտեղ Զով տուն գյուղում թեյ կխմենք ու կծանոթանանք Երևանից տեղափոխված հյուրընկալ ընտանիքին, գյուղի պատմություններին, մշակույթին։
«Բնամարդ»-ի արշավները փոքր խմբերով են, ինչը հնարավորություն է տալիս ունենալու ավելի անհատական փորձառություն, ոչ միայն քայլելու գեղեցիկ արահետներով, այլև ավելի մոտից ճանաչելու բնությունը, ծանոթանալ տեղի կենսաբազմազանությանն ու լսել այս վայրերի պատմությունները։
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 550 մ
Հանդիպման վայրը` Սախարովի հրապարակ
Հանդիպման ժամը` 09։00
Մասնակցության արժեքը` 15 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Հյուրասիրություն Քարաշամբում
Հարաբերական բարձրությունը՝ 550 մ
Հանդիպման վայրը` Սախարովի հրապարակ
Հանդիպման ժամը` 09։00
Մասնակցության արժեքը` 15 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Հյուրասիրություն Քարաշամբում
Մասնակիցները պետք է ունենան՝
հարմարավետ արշավային կոշիկներ
հարմարավետ հագուստ (ոչ ջինս կամ կարճ տաբատ)
տաք հագուստ
փոխնորդ հագուստ
ուսապարկ
անձրևապաշտպան բաճկոն
անձնական դեղատուփ
արևապաշտպան պարագաներ (գլխարկ, արևապաշտպան քսուք, արևային ակնոց)
ջուր
մեկ օրվա համար նախատեսված սնունդ
արշավային փայտեր (եթե օգտագործում եք)
հարմարավետ հագուստ (ոչ ջինս կամ կարճ տաբատ)
տաք հագուստ
փոխնորդ հագուստ
ուսապարկ
անձրևապաշտպան բաճկոն
անձնական դեղատուփ
արևապաշտպան պարագաներ (գլխարկ, արևապաշտպան քսուք, արևային ակնոց)
ջուր
մեկ օրվա համար նախատեսված սնունդ
արշավային փայտեր (եթե օգտագործում եք)
Գրանցվելու համար անցեք այս հղումով և լրացրեք հայտը, մենք կապ կհաստատենք ձեզ հետ։
https://bnamard.com/am/գրանցում/
Եթե առաջին անգամ եք մասնակցում, խնդրում ենք նախապես ծանոթանալ պայմաններին։ Արշավի օրը անհրաժեշտ կլինի ստորագրել համաձայնության ձևաթուղթը։
https://bnamard.com/am/դրույթներ-և-պայմաններ/
https://bnamard.com/am/գրանցում/
Եթե առաջին անգամ եք մասնակցում, խնդրում ենք նախապես ծանոթանալ պայմաններին։ Արշավի օրը անհրաժեշտ կլինի ստորագրել համաձայնության ձևաթուղթը։
https://bnamard.com/am/դրույթներ-և-պայմաններ/
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00-ը: Դրանից հետո հրաժարվելու դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ։
Խնդրում ենք չուշանալ և հանդիպման վայրում լինել առնվազն 10 րոպե շուտ։
Ուշանալու դեպքում խումբը կշարժվի ըստ նախատեսված ժամի, և եթե բաց թողնեք արշավը, մասնակցության գումարը ենթակա չէ վերադարձի։
Հարցերի դեպքում կարող եք զանգել 093 402849 հեռախոսահամարով։
Կարող եք նաև գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան էջին։
Կարող եք նաև գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան էջին։
