Այս արշավը մեզ տանում է Վայոց ձորի լեռները՝ սկսելով Արտավան գյուղից մինչև արտասովոր Հայելի լիճ։
Արշավը սկսում ենք գյուղից և աստիճանաբար հետևում ենք թողնում տները՝ քայլելով բաց դաշտերով, որտեղ ընդարձակ տեսարաններ են բացվում դեպի լեռները։ Այստեղի բնությունը խաղաղ է ու ընդարձակ ՝ շրջապատված գոգավոր բլուրներով և բարձրադիր արոտավայրերով։
Հայելի լիճը գտնվում է 2240 մետր բարձրության վրա՝ շրջապատված ալպիական բնությամբ։ Թեև լճի անունը Հայելի է, այն կատարյալ պարզ հայելու նման չէ, բայց վերևից, դիմացի լանջերից կամ որոշ անկյուններից նայելիս, ջրի և բուսականության համադրությունը ստեղծում է աշխարհի քարտեզը հիշեցնող պատկեր։ Լճի մակերեսի բուսականության նախշերը հիշեցնում են մայրցամաքներ և օվկիանոսներ․ զարմանալի տեսարան, որը այս վայրը դարձնում է անմոռանալի։
Գյուղ վերադարձի ճանապարհին ընտրում ենք մի փոքր այլ ուղի և անցնում հին գերեզմանատան ու խաչքարերի մոտով։ Այս քարերը իրենց մեջ կրում են դարերի պատմություն և հայկական մշակութային ժառանգության ամենաինքնատիպ տարրերից են։
Արշավից հետո մեր փորձառությունը շարունակվում է գյուղում։ Տեղացիներից մեկը մեզ կհյուրընկալի իր տանը, որտեղ միասին ժամանակ կանցկացնենք, կհամտեսենք տեղական սնունդ և ավելի շատ կիմանանք այս լեռնային համայնքի կյանքի մասին։
































Միացիր մեր խմբին և տես Հայաստանն այլ տեսանկյունից: Կարող ենք կազմակերպել նաև անհատական տուրեր՝ ձեր նախընտրած ամսաթվերով։